Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Շնորհավորում եմ բոլորին, հատկապես ում հաճախ եմ անհանգստացնում

Շնորհավորում եմ բոլորին, հատկապես ում հաճախ եմ անհանգստացնում
21.03.2025 | 15:27

Դե, եթե պոեզիայի օրն է, շնորհավորում եմ բոլորին`

և' բանաստեղծողներին , և' բանաստեղծություն սիրողներին։

Բա'ռ, հանի'ր ինձ մութ անդունդից,

խո'սք, ինձ բուժիր ,

մատա՜ղ լինեմ քո զորությանն

ու քո ուժին։

Բառ, վանի'ր պաղ կասկածանքը

դեռ վաղ առտուն,

հանուն իմ պարզ ջահելության,

քո` իմաստու'ն ։

ՈՒ նոր հարկի'ր ներշնչանքիս

վարգը թեթև.

ծավալ - ծավալ քո տիրույթում

իմ խե'նթ վարքը։

Երբ դատավոր ժամանակը

օրս հայտնի,

ուղե'րձ դարձիր` բաց ճակատով

սե'րս պատմիր ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 10347

Մեկնաբանություններ